Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ես վախ ունենայի, չէի լինի Դավիթ Համբարձումյանի ընկերը, իմ ընդդիմադիր հայացքները չեն խանգարի Մասիսի զարգացմանը»․ Նորայր Հակոբյան

Նոյեմբեր 17,2025 13:12

Նորայր Հակոբյանը նշեց, որ Մասիսի կալանավորված արդեն նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ակնհայտ քաղբանտարկյալ է։

«Նոր աշխատանքների մասին ես չեմ կարող խոսել, Դավիթ Համբարձումյանի սկսած եւ պլանավորած աշխատանքների շարունակությունը պետք է ապահովենք, որը նախատեսված է եղել մեր համայնքի հնգամյա զարգացման ծրագրով»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մասիսի նորընտիր քաղաքապետ Նորայր Հակոբյանը։

Հարցին, թե մտավախություն չունի՞, որ Դավիթ Համբարձումյանից հետո իրեն էլ կփորձեն ճնշել իշխանությունները, Նորայր Հակոբյանը պատասխանեց․ «Եթե ես մտավախություն կամ վախ ունենայի, հետեւաբար, չէի լինի Դավիթ Համբարձումյանի ընկերը, առավել եւս՝ Դավիթ Համբարձումյանի կողմից ձեւավորված թիմի հաջորդ համարը։ Մենք մի գաղափարով, մի նպատակով գնում ենք առաջ։ Իմ ընդդիմադիր հայացքները երբեւէ չեն խանգարի եւ չպետք է խանգարեն Մասիս խոշորացված համայնքի զարգացմանը, ինչպես չեն խանգարել 2018 թվականից սկսած»։

Նորայր Հակոբյանը նշեց, որ Մասիսի կալանավորված արդեն նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ակնհայտ քաղբանտարկյալ է։ «Եվ ես՝ որպես նրա ընկեր, ամեն ինչ անելու եմ, որ իմ ընկերն օր առաջ դուրս գա բանտախցից»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Նորայր Հակոբյանն անդրադարձավ նաեւ իշխանությունների կողմից Եկեղեցու նկատմամբ սանձազերծված արշավին։ 

«Որպես հայ եւ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ՝ դեմ եմ եւ իմ ուժերի ներածի չափով անելու եմ ամեն ինչ՝ որպեսզի մեր Եկեղեցին, սուրբ Վեհարանը չենթարկվի հարձակումների։ Ինձ համար Վեհարանի վրա գրոհը պատմության մեջ աննախադեպ բան է, եւ ես՝ որպես հայ, իմ ուժերի չափով դա թույլ չեմ տա։ Եթե ունեք որեւէ հոգեւորականի նկատմամբ անձնական խնդիր կամ եթե կատարել է հանցագործություն, պատժեք օրենքով սահմանված կարգով, բայց մի տարեք քաղաքական բախման»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Համայնքի նորընտիր ղեկավարն անդրադարձավ նաեւ Մասիսում տեղակայված արցախցիների համար նախատեսվող ծրագրերին։ Ասաց, որ ծրագրերը շարունակական են լինելու, նախատեսում են նաեւ արցախցիների բարբառային կենտրոն հիմնել Մասիսում։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930