«Մեր ձևով» համաժողովրդական շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանի ֆեյսբուքյան գրառումը
«Մեր ձևով» ժողովրդական շարժումը շարունակում է թափ հավաքել։ Ապօրինի կալանքի տակ գտնվող ազգային բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած շարժմանն արդեն 8 հազար կամավոր է միացել։ Վերջին օրերին մեզ միացողների թիվն ավելացել է մի քանի անգամ։ Միայն հինգ օրում շարժմանը շուրջ հազար քաղաքացի է միացել և այս միտումը շարունակվում է։
Հայաստանում փոփոխությունների իրական հնարավորությունը մեր հայրենակիցները կապում են «Մեր ձևով» շարժման հետ։


















































