Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունների որևէ արդյունք չի կարող դիտարկվել իբրև եկեղեցու ինքնավարության դեմ արշավին առնչվող գործոն. Դանիելյան

Նոյեմբեր 17,2025 13:42

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Ոչ միայն որևէ համայնքի, այլև անգամ համապետական ընտրությունների ցանկացած արդյունք, անկախ դրա ձեռք բերման հնարքներից, սկզբունքորեն չի կարող դիտարկվել իբրև Հայ Եկեղեցու ինքնավարության դեմ արշավին առնչվող անմիջական գործոն, իբրև պետության կողմից իրավապահ համակարգի ներգրավմամբ կրոնական կազմակերպության ինքնավարությանը միջամտելն արդարացնող միջոց:

Վերջապես, հարկ է գիտակցել, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ոչ թե սոսկ Հայաստանի, այլ ողջ հայության կրոնական կառույցն է: Այդ կառույցը գլխավորում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչումը կրող բարձրաստիճան հոգևորականը, իսկ Եկեղեցական Ազգային ժողովում նրա ընտրությանը մասնակցում են ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ սփյուռքի հոգևոր դասից և աշխարհիկ հատվածից ընտրված ներկայացուցիչները, որոնց թիվն անցնում է 500-ից:

Աստված պահապան մեր Երկրին, Հայ Եկեղեցուն և Վեհափառ Տիրոջը ….

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930