Քիչ առաջ «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու հարցով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նիստի ընթացքում հանձնաժողովը քվեարկության դրեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիան դադարեցնելու մասին հարցի քննարկումը:
Հանձնաժողովի անդամներից միայն Արա Նռանյանը դեմ քվեարկեց։ Նա ներկայացրեց հատուկ կարծիք․ «ՍԴ-ում և Վարչական դատարանում գտնվում են գործեր, որոնք ուղղակի ազդեցություն են ունենալու այս գործընթացի վրա։ Եթե ՍԴ-ն որևէ կետով ճանաչեց Սահմանադրությանը հակասող օրենսդրական փոփոխությունները, ապա ամբողջ գործողությունը կարող է դառնալ հակասահմանադրական»։
Նա նաև նշեց, որ ունենք լսելիության ապահովման լուրջ խնդիր․ «Չունենք նաև երկրորդ կողմ, կողմը, որը փորձում է ընդդիմանալ այս նախագծին, իրականում երրորդ կողմ է»։
Կարդացեք նաև
Արա Նռանյանի վստահեցմամբ՝ ցանկացած աուդիտորական կազմակերպություն, եթե վերցնի, այս վարույթի նյութերն ուսումնասիրի, ոչ մեկը չի ասի, որ այստեղ նույնիսկ իրականության շեմին մոտ ցուցմունքներ կան։
Հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































Մեսրոպ Մեսրոպյանը քպ-ական սասուն միքայելյանի կնոջ հարազատ բարեկամն է, ուստի դրածո է և կատարում է նիկոլի բոլոր քմհաճույքները։ Հանձնաժողովի քվեարկությունը թատրոն է, իսկ իրականում նիկոլի կողմից ուղիղ կառավարվում է գնում։ Օրենքով հանձնաժողովն իբր-թե կառավարությունից անկախ մարմին է, բայց տեսնում ենք, թե նիկոլի հայտարարությունները և հանձնաժողովի ընդունած որոշումները ինչ ճշտության copy paste են հանդիսանում։ Դե նիկոլի օրոք ինչ? անկախ մարմին, ինչ? անկախ դատարան, ինչ? անկախ եկեղեցի: