Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմությունն ապացուցել է՝ երբ ուսանողը լռում է, լռում է նաև երկրի ապագան. ՀՀԿ ուսանողական կառույցի ղեկավար

Նոյեմբեր 17,2025 15:32

ՀՀԿ ուսանողական կառույցի ղեկավար Արմեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր Ուսանողների միջազգային օրն է։

Հայաստանում ուսանողը միշտ եղել է փոփոխության շարժիչ ուժը, ոչ միայն լսարաններում կրթություն ստացող երիտասարդ, այլ հասարակական վերաբերմունք ձևավորող, հարցեր բարձրացնող և անարդարության դեմ կանգնող քաղաքացի։ Սակայն վերջին տարիներին ակնհայտ է մի բան՝ իշխանությունը փորձում է թուլացնել հենց այդ ուժը։
Ուսանողական ինքնակառավարման մարմինների հեղինակազրկում, բուհերում տարաբնույթ ճնշումներ, կրթության որակի անկում, ուսման վարձերի սահմանաչափերի բարձրացում, ուսանողին «լուռ» ու «հարմար» դարձնելու փորձեր։ Բայց պատմությունն ապացուցել է՝ երբ ուսանողը լռում է, լռում է նաև երկրի ապագան։

Ուսանողների պայքարը երբեք միայն ուսանողական հարցերի համար չի եղել։
Դա պայքար է ազատ խոսքի, արդար բուհական քաղաքականության, անվտանգ ու կանխատեսելի ապագայի համար։

Այսօր ուզում եմ շնորհավորել բոլոր այն ուսանողներին, ովքեր շարունակում են ձայն բարձրացնել՝
անկախ ճնշումներից, անկախ անտարբերությունից, անկախ նրանից, որ երբեմն թվում է՝ ոչինչ չի փոխվում։

Փոխվում է։ Ամեն անգամ, երբ ուսանողը պայքարում է իր սկզբունքների համար, փոփոխության առաջին քայլն արդեն արվում է։

Մի թողեք, որ ձեզանից խլեն ձեր երիտասարդության լավագույն տարիները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930