Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնություն գործադրած անձը կպարտավորվի կրել էլեկտրոնային հսկողության միջոց․ օրենքն ուժի մեջ կմտնի 2026 թ. մարտի 1-ից

Նոյեմբեր 17,2025 16:58

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Կառավարության կողմից նախագիծը ներկայացրել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ նշելով էլեկտրոնային հսկողության միջոցը կրելուց հրաժարվելու դեպքում նախատեսվող պատասխանատվության ձևերը, նաև նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետի և այլ մանրամասներ։

Ըստ ներկայացված օրենսդրական փաթեթի՝ բռնություն գործադրած անձը պարտավոր է կրել էլեկտրոնային հսկողության միջոց և՛ անհետաձգելի միջամտության, և՛ պաշտպանական որոշումների կատարումն ապահովելու դեպքում։

Բռնություն գործադրած անձի կողմից Էլեկտրոնային հսկողության միջոց կրելուց խուսափելը կամ հրաժարվելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Կարգավորումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի մարտի 1-ից:

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930