Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Երկրորդը Կոտայքի թեմի հոգևոր սպասավորներին հորդորեց ներկայիս բարդ ժամանակներում ամուր մնալ ոգով

Նոյեմբեր 17,2025 16:42

Նոյեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Կոտայքի թեմի հոգևոր սպասավորների հետ՝ ուղեկցությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի։

Նորին Սրբությունն իր հայրական սերն ու օրհնությունը բերեց եկեղեցականներին՝ հորդորելով ներկայիս բարդ ժամանակներում ամուր մնալ ոգով, հաստատուն՝ հավատի և առ Եկեղեցին նվիրումի մեջ։

Վեհափառ Հայրապետը պատգամեց հոգևոր սպասավորներին հանձնառու ոգով և բարձր գիտակցությամբ շարունակել հոգեփրկչական ծառայությունը իրենց խնամքին հանձնված համայնքներում՝ ի պայծառություն Առաքելական Մայր Եկեղեցու և ի բարօրություն հայ ժողովրդի:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930