Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղահանված անձանց խնդիրները՝ Եվրոպայի խորհրդի և Հայաստանի համատեղ օրակարգում

Նոյեմբեր 17,2025 16:50

Երևանում, Եվրոպայի խորհրդի գրասենյակի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել փորձագիտական քննարկում՝ նվիրված Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում իրականացվող բարեփոխումներին և դրանց ազդեցությանը՝ տեղահանված անձանց պաշտպանության ու ինտեգրման գործընթացների վրա։


ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը ներկայացրել է Ծառայությունում իրականացվող բարեփոխումների օրակարգը, կատարված և նախատեսվող աշխատանքները և մանրամասնել Ղարաբաղից տեղահանված անձանց իրավական կարգավիճակին և փաստաթղթավորման գործընթացին վերաբերող հարցեր։

Դավթյանը բարձր է գնահատել երկկողմ համագործակցությունը՝ «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակում՝ ընդգծելով դրա հաջողությունն ու բարձր արդյունավետությունը։

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով տնօրինության ղեկավար Քլեր Օվեյը ներկայացրել է Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանում իրականացված համալիր միջոցառումների փաթեթը, որը միտված է փախստականների հոսքին արձագանքելու խնդիրների լուծմանը։

Ընդհանուր 2.8 միլիոն եվրոյի բյուջեով ծրագիրը մեկնարկել է 2023 թվականին՝ Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրի (2023–2026 թթ.) շրջանակներում՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանին փախստականների մեծ ներհոսքի պայմաններում առաջացած հրատապ կարիքներին արձագանքելու հարցում։

Քննարկման նպատակն էր ապահովել համագործակցային հարթակ պետական կառույցների, ոլորտում գործունեություն ծավալող իրավաբանների, տեղահանված բնակչության համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև միջազգային ու հասարակական կազմակերպությունների համար, որոնք կփոխանակեն մտքերը և կիրականացնեն համատեղ վերլուծություններ։

Ձևաչափը կոչված էր ձևավորելու առաջարկություններ տեղահանված անձանց վերաբերող խնդիրների շուրջ և նախաձեռնելու գործնական քայլեր՝ ուղղված առկա իրավական խոչընդոտների հաղթահարմանը, ինստիտուցիոնալ արձագանքների մեխանիզմների կատարելագործմանը, համակարգման գործընթացների բարելավմանը և իրազեկման միջոցառումների ակտիվացմանը։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930