Լրահոս
Օրվա լրահոսը

«Հորս արև՝ ասել եմ, հաշիվ չի․ վարույթի նյութերով կա՞, որ երաշխավորություն է կնքվել ու չի տեղեկացվել»․ Արամ Օրբելյան

Նոյեմբեր 17,2025 17:02

«Ասում եք՝ բացի կառավարչի տված ապացույցներից, կա երկու մոնիտորինգ, ասել եմ՝ երկու մոնիտորինգ է, որ նորից կառավարչի ներկայացրած նյութերն է ստուգել։ Ո՞նց եք ստուգել․ ոչ թույլատրելի ապացույցները վերցրել, գնահատել ենք արժանահավատ։ Ասում ենք՝ համապատասխանաբար երաշխիքների մասով չենք տեսնում ապացույցներ»,-«Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու հարցով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նիստի ընթացքում անդրադառնալով ՀԾԿՀ Ֆինանսատեխնիկական և դիմումների քննարկման վարչության պետ Մերի Ղազարյանի՝ զեկույցում հնչեցված դիտարկումներին, հայտարարեց փաստաբան Արամ Օրբելյանը։

Նա հարցրեց՝ «Էներգիա ՍՊԸ»-ի պայմանագիրը կա՞ գործի մեջ, կա՞ մի ապացույց, որ «Էներգիա ՍՊԸ»-ին տրվել է երաշխավորություն․ «Խորհրդի որոշում, դրա տակ կնքվել է պայմանագիր-չի կնքվել պայմանագիր, որտեղի՞ց ենք ստացել, չկա։ Շարունակում եմ պնդել՝ գաղտնի։ Հորս արև՝ ասել եմ, հաշիվ չի, վարույթի նյութերով կա՞, որ ինչ-որ երաշխավորություն է կնքվել, այդ մասին չի տեղեկացվել իքս մարմին՝ խոսքը միջազգային կառույցներն են, չկա»։

Հարցրեց՝ կա՞ ապացույց վատնելու ու շարունակեց․ «Ենթադրություններ են։ Այսինքն՝ արդյունավետ չեն ծախսերն արվել, ենթադրություններ են։ Կարող եմ ասել՝ մեկը ձեզնից ավելի լավ կարող էր աշխատեր, բայց դա չի նշանակում, որ պետք է ձեզ փոխենք։ Նշանակում է, որ «ավելի լավ կարող էր լինելը» արգումենտ չէ, մանավանդ, երբ ասում ենք՝ իմ կարծիքով է այդպես»։

Ամփոփելով Արամ Օրբելյանն ասաց՝ անգամ առանց խորհրդակցական սենյակ գնալու պետք է կարճեք այս վարույթը։

 

ՀԾԿՀ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930