Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի հասկանում այդ մարդը, որ իրեն ամիսներ շարունակ որպես ստրուկ, թրաֆիքինգի զոհ՝ փուռն են տալիս»․ Գեղամ Մանուկյանը՝ Մեսրոպ Մեսրոպյանի մասին

Նոյեմբեր 17,2025 17:10

«Մեսրոպ Մեսրոպյանը եւ բոլոր ՔՊ-ականները շարժվում են իրենց շեֆի նման՝ «բեզօտչյոտնիկությամբ»,- դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, որ մեկ տարի առաջ խորհրդարանում ՀԿԾՀ նախագահ ընտրվելու ժամանակ Մեսրոպ Մեսրոպյանը հայտարարել էր, որ ՀԷՑ-ը սեփականատիրոջից խլելու խնդիր չկա, բայց այսօր պարզվեց, որ կա։

Դիմելով Վաղարշապատի ընտրություններում ՔՊ-ին ձայն տված եւ, առհասարակ, ՀՀ բնակչությանը՝ Գեղամ Մանուկյանն էլ ասաց․ «Չասեք, որ տարիներ շարունակ չենք զգուշացրել․ այն կուլակաթափությունը, որը այսօր, այս ամիսներին արվում է ՀԷՑ-ի հետ եւ վաղը ՀՀ-ն միլիոնավոր դոլարների տուգանքների վճարման առաջ է կանգնելու, որը վճարելու է նույն Վաղարշապատի ցանկացած բնակիչ, բնակչի զավակ, որը քվե է տվել ՔՊ-ին, բոլոր բնակիչները, ովքեր մտքի մի ծայրով մտածում են ՔՊ-ին ու Նիկոլին ձայն տալու մասին՝ բոլորը կոպեկ առ կոպեկ իրենց քթից բերելու է։ Այն միլիոնավոր դոլարների կուլակաթափությունը, որ արվում է Նիկոլի հրահանգով՝ Մեսրոպ Մեսրոպյանի ձեռամբ․․․ չի հասկանում այդ մարդը, որ իրեն ամիսներ շարունակ որպես ստրուկ, թրաֆիքինգի զոհ՝ փուռն են տալիս»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննվում է քննչական կոմիտեի կողմից ներկայացված՝ «Մեր ձեւով» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը: Դատարանի մոտ են շարժման անդամները, Սամվել Կարապետյանի մտերիմները եւ համախոհները՝ զորակցելու արդեն գրեթե 5 ամիս ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանին:

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930