Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկը նայում եմ` աչքիս դեմն է գալիս, թե էդ հայտնիների ցանկից մի քանիսը, ոնց էին Գյումրու ՔՊ գրասենյակ գալիս-գնում, ոնց էին մեզ վստահեցնում, որ կիսում ու ընդունում են մեր գաղափարները». Էմմա Պալյանը` Վարդան Ղուկասյանին աջակցած մարզիկների մասին

Նոյեմբեր 17,2025 18:25

ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը գրում է.

«Թե բա ճանաչված մարզիկները և մարզիչներն իրենց աջակցությունն են հայտնում Վարդան Ղուկասյանին, նույն ինքը` ենթադրյալ կաշառակեր Վարդանիկին: Ցանկը նայում եմ` աչքիս դեմն է գալիս, թե էդ հայտնիների ցանկից մի քանիսը, ոնց էին Գյումրու ՔՊ գրասենյակ գալիս-գնում, ոնց էին մեզ վստահեցնում, որ կիսում ու ընդունում են մեր գաղափարները, էլ չասեմ, որ դրանցից մեկի որդին ժամանակին հերթ էր կանգնել ՔՊ-ի ցուցակով պատգամավոր դառնալու համար:

Կյանքը հետաքրքիր բան է, բայց սկզբունքներին պետք է տեր կանգնել ու երբեք չանել քայլեր, որոնք էդ նույն սկզբունքներին 180 աստիճան հակառակ են:

Ու, ի վերջո, հարգելի հայտնի մարզիչներ ու մարզիկներ, դուք հա՞շտ եք, էն մտքի հետ, որ ՀՀ երկրորդ քաղաքը ղեկավարի մի մարդ, ով կաշառակերության մեջ է մեղադրվում, իսկապես ուզում եմ լսեմ այս հարցի պատասխանը, քանի որ չեմ հասկանում ո՞ւմ և ինչի՞ համար եք աջակցում…»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930