«Սամվել Կարապետյանը քաղաքական բանտարկյալ է, խղճի բանտարկյալ։ Մարդը պայքարում է ազգային արժեքների համար, իր պետության ազգային նկարագիրը պահպանելու համար։ Ի՞նչ է անում նիկոլական ռեժիմը պարոն Կարապետյանի նկատմամբ, դա քաղաքական հետապնդում է դասական իմաստով»,- դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
Ըստ նրա՝ «Ինչպես Ռուբեն Վարդանյանն ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Ալիեւի ռեժիմի պատանդներն են, այնպես էլ սրբազանները, Սամվել Կարապետյանը, Դավիթ Համբարձումյանը եւ այլք այս ռեժիմի պատանդներն են»։
Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ, իշխանությունը վախենում է ազգային զարթոնքից, այն հեղինակությունից, որ ունի Սամվել Կարապետյանն ու ամեն ինչ անում է, որպեսզի թույլ չտա ազգային զարթոնքն ու Կարապետյանի գլխավորությամբ ազգային ուժերի համախմբումը․ «Ուրախալի է, որ Սամվել Կարապետյանը վճռական է, որեւէ գործարքի չի գնում այս իշխանության հետ։ Նա վճռական է այս իշխանության դեմ պայքարում, որովհետեւ սա ոչ թե իշխանությունների դեմ պայքար է, սա պետություն ունենալ-չունենալու պայքար»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննվում է քննչական կոմիտեի ներկայացրած՝ «Մեր ձեւով» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի մոտ են շարժման անդամները, Սամվել Կարապետյանի մտերիմները եւ համախոհները՝ զորակցելու արդեն գրեթե 5 ամիս ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանին:
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ՝
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































