Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր էջ Հայաստանի տեխնոլոգիական պատմության մեջ REDstore-ի հետ միասին

Նոյեմբեր 17,2025 17:46

REDstore-ը հայտարարում է 3 կարևոր նորության մասին՝ իր 6-րդ մասնաճյուղի, նոր Service կենտրոնի, բջջային հավելվածի ու թարմացված կայքի մասին

16 նոյեմբերի, 2025թ. , Կոմիտաս 12, Երևան, Հայաստան. REDstore-ը՝ Հայաստանի առաջատար ընկերություններից մեկը, 10-ը տարի լինելով էլեկտրոնիկայի ոլորտում, հպարտությամբ հայտնում է Երևանում իր վեցերորդ մասնաճյուղի պաշտոնական բացման մասին, որն առաջարկելու է պրոֆեսիոնալ մասնագիտական խորհրդատվություն և աջակցություն, մրցունակ գներ, գերժամանակակից ինտերիեր և հատուկ առաջարկներ։ Կոմիտաս 12 հասցեում ներկայացված է REDstore խանութ-սրահի ամենալայն տեսականին։

Մեծ միջոցառման շրջանակում ներկայացվեց նաև նոր սպասարկման կենտրոնը՝գերժամանակակից հագեցած սարքավորումներով , որը նախատեսված է ապահովելու բարձրակարգ տեխնիկական աջակցություն և պաշտոնական երաշխիքային սպասարկում։

 

Պաշտոնական բացման ընթացքում REDstore -ը ներկայացրեց նաև իր նորացված թվային լուծումները՝ բջջային հավելվածն ու ամբողջովին թարմացված կայքը ՝ ավելի քան 50․000 ապրանքատեսականիով, գերժամանակակից լուծումներով՝ ինտերֆեյսով, ճկուն առաքման և վճարման համակարգերով, այդ թվում նաև օնլայն ապառիկով ու շահավետ զեղչերով։ Այս հարթակները ստեղծվել են, որ հաճախորդներին առաջարկեն ավելի արագ որոնման համակարգ, խելացի ընտրություն և հեշտ գնումներ։

Այս կարևոր իրադարձությունը հերթական կարևոր քայլն է ընկերության ընդլայնման ռազմավարության մեջ, որը միտված է առաջարկել առավել հասանելի, արագ և վստահելի տեխնոլոգիական սպասարկում ամբողջ Հայաստանում։

«Մեր վեցերորդ մասնաճյուղը և նոր Սերվիս Կենտրոնը միանշանակ մեծացնում են պատասխանատվության զգացումը մեր հաճախորդների նկատմամբ», – նշել է REDstore-ի մարքեթինգի թիմի ղեկավարը՝ Հ․ Պողոսյանը։

«Մենք մշտապես զարգանալու ճանապարհին ենք, և մեր թվային հարթակներն ու սպասարկման նոր հնարավորությունները հենց դրա վկայությունն են։ Մեր նպատակը մնում է նույնը՝ մեր հաճախորդների գնումները դարձնել հարմար, արագ և վստահելի՝ ինչպես նոր սրահներում, այնպես էլ նոր հարթակներում», – նշել է Պողոսյանը:

Միջոցառմանը ներկա էին հատուկ հյուրեր, գործընկերներ, ինֆլուենսերներ և այլք։ Հյուրերը հնարավորություն ունեին ծանոթանալ նոր բացված խանութ-սրահին և օգտվել բացառիկ առաջարկներից։

📍 Վայրը՝ REDstore, Կոմիտաս 12, Երևան, Հայաստան
📅 Բացման արարողություն՝ 16 նոյեմբերի, 2025թ.
🕓 Մասնակիցներ՝ հրավիրված գործընկերներ, մեդիա, ինֆլուենսերներ և հյուրեր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930