Հայոց ցեղասպանության հուշահամալիր է այցելել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերը: Տիկին Հուքերին դիմավորել է ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը:
Բարձրաստիճան հյուրն ու նրան ուղեկցող խմբի անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ, ապա շրջել հուշահամալիրի տարածքով. հուշապատի մոտ նանք կանգ են առել Հայոց ցեղասպանության տարիներին Կոնստադնուպոլսում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի եւ Ամերիկյան Կարմիր խաչի հիմնադիր Կլարա Բարտոնի հուշաքարերի մոտ, որոնք զգալի դերակատարություն են ունեցել հայերին ցուցաբերվող աջակցության ծրագրերում:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ


















































