Մինչեւ Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունը ՀԷՑ-ի հետ որեւէ պրոցես տեղի չէր ունենում, սեփականության իրավունքների խախտման որեւէ փաստ չունեն․ դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Չի կատարվում Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը, որը ՀՀ-ին պարտավորեցրել է այսպիսի որոշում չկատարել։ Ուզում եմ մեր ժողովրդին տեղեկացնել, որ այն, ինչ կատարվում է ՀԷՑ-ի հետ, հետեւանք է Սամվել Կարապետյանի հայտարարության։ Մենք պատրաստ ենք կրելու բիզնեսի հետեւանքները մեր համոզմունքների համար։ Մեր ղեկավարը պատրաստ է կալանավորված մնալ իր համոզմունքների համար։ Շատերն են ասում, թե հայ գործարարները միայն գումար աշխատելու համար են, սակայն շատ գործարարներ, ձեռներեցներ ունեն գաղափարական մեծ հենք եւ պատրաստ են բոլոր ճնշումներին, ֆինանսական կորուստներին՝ միայն իրենց գաղափարների հետեւից գնալու համար»,-ասաց Նարեկ Կարապետյանը՝ հավելելով, որ որեւէ ակտիվ Սամվել Կարապետյանի համար այնքան կարեւոր չէ, որքան իր սկզբունքները։
Անդրադառնալով Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությանն էլ, թե Կարապետյան ընտանիքը պետք է շնորհակալություն հայտնի իրեն, քանի որ ՀԷՑ-ում մեծ խնայողություններ է արել՝ Նարեկ Կարապետյանն ասաց. «Եթե չլիներ սեփականության իրավունքի ոտնահարումը, մենք կարող էինք դիտարկել, թե ինչ խնայողություններ ու արդյունքներ են եղել, սակայն կառավարչի նշանակումը զուգորդվել է սեփականության իրավունքի շատ կոպիտ խախտմամբ։ Այդ պատճառով մենք չենք կարող շնորհակալ լինել որեւէ մեկին, ով գործիք է հանդիսացել նրան, որ Հայաստանում սեփականության իրավունքը ոտնահարվի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննվում է քննչական կոմիտեի ներկայացրած՝ «Մեր ձեւով» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի մոտ են շարժման անդամները, Սամվել Կարապետյանի մտերիմները եւ համախոհները՝ զորակցելու արդեն գրեթե 5 ամիս ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանին:
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ՝
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































