Համահայկական միասնականության կարևորությունը՝ ի նպաստ հայ ժողովրդի և Հայաստանի պետականության ամրապնդման
ՀՅԴ Բյուրոյի հրավերով` նոյեմբերի 15–16-ը Երևանում տեղի է ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցության կենտրոնական կոմիտեների խորհրդաժողով, որին իրենց մասնակցությունն են բերել 13 երկրներից ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցների ներկայացուցիչներ։ Խորհրդաժողովին քննարկվել է աշխարհասփյուռ հայության առջև ծառացած հիմնախնդիրներն ու մարտահրավերները, կառույցների միջև համագործակցության էլ ավելի արդյունավետ և ճկուն մեխանիզմների ռազմավարության մշակումը:
Խորհրդաժողովն առանձնակի ուշադրությամբ անդրադարձել է հայության առջև ծառացած խնդիրների հաղթահարման համար անհրաժեշտ քայլերին՝ ընդգծելով համակարգված և շարունակական աշխատանքի կարևորությունը։ Ընդգծվել է համահայկական միասնականության կարևորությունը՝ ի նպաստ հայ ժողովրդի և Հայաստանի պետականության ամրապնդման։
ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ


















































