Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոգածությունն աննախադեպ էր». ճանաչված մարզիկները և մարզիչները աջակցությունն են հայտնում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին

Նոյեմբեր 17,2025 18:07

Մենք՝ մարզական աշխարհի ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, մեր զորակցությունն ենք հայտնում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Վարդան Ղուկասյանը մշտապես՝ նույնիսկ քաղաքապետի պաշտոնը չզբաղեցնելու ժամանահատվածում, կանգնած է եղել մեր կողքին, քաջալերել ու խրախուսել է մեզ։

Վարդան Ղուկասյանն է առաջին այն քաղաքապետը, որն ի շարս մի շարք ազգօգուտ նախաձեռնությունների, օլիմպիական խաղերում, Եվրոպայի եւ աշխարհի մրցաշարերում Հայաստանի դրոշը բարձրացած, հաղթական ցուցանիշներ գրանցած գյումրեցի մարզիկներին, տեղական բյուջեի միջոցներից, տրամադրել է ամսական գումար՝ պարգեւավճարի տեսքով։ Նման հոգածությունն աննախադեպ էր։

Վարդան Ղուկասյանի նախաձեռնությամբ և հետևողականության արդյունքում Գյումրիում կառուցվել և վերակառուցվել են մարզական մի շարք դպրոցներ, ձեռք է բերվել անհրաժեշտ մարզական գույք,խրախուսվել են պատանի մարզիկները և նրանց մարզիչները։ Այսօր էլ, նրա աջակցությամբ և ծրագրերով, Գյումրու մարզական աշխարհը երկրորդ շունչն է առնում, պահպանվում և շարունակվում են Գյումրու մարզական ավանդույթները՝գրանցելով մարզական հաղթանակներ։

Մենք լիահույս ենք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շատ շուտ կվերադառնա իր աշխատանքին` կյանքի կոչելու ազգանվեր ծրագրերը։

Իսրայել Միլիտոսյան- Օլիմպիական խաղերի չեմպիոն ,աշխարհի և եվրոպայի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ, վաստակավոր մարզիչ /ծանրամարտ/
Լևոն Ջուլֆալակյան – Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և եվրոպայի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ /հունահռոմեական ըմբշամարտ/
Երվանդ Գրիգորյան – Աշխարհի կրկնակի և եվրոպայի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ /սամբո/
Ռոբերտ Էմմիյան – Եվրոպայի չեմպիոն և ռեկորդակիր, սպորտի վաստակավոր վարպետ, Գյումրու պատվավոր քաղաքացի / աթլետիկա/
Հայկ Ավետիսյան – ՀՀ Վաստակավոր մարզիչ /սամբո/
Ալեքսան Կարապետյան – Աշխարհի չեմպիոն, ՀՀ վաստակավոր մարզիչ /ծանրամարտ/
Գևորգ Դավթյան – Օլիմպիական խաղերի մրցանակակիր , աշխարհի մրցանակակիր և եվրոպայի չեմպիոն /ծանրամարտ/
Կարեն Կարապետյան – ՀՀ Վաստակավոր մարզիչ /ծանրամարտ/
Վահան Բիչախչյան – ՀՀ Վաստակավոր մարզիչ, ՀՀ սպորտի վաստակավոր գործիչ /ծանրամարտ/ Գևորգ Ալեքսանյան – ՀՀ վաստակավոր մարզիչ , միջազգային կարգի մրցավար, Գյումրու պատվավոր քաղաքացի /հունահռոմեական ըմբշամարտ/
Մանվել Սահրադյան – Եվրոպայի չեմպիոն և միցանակակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ /հունահռոմեական ըմբշամարտ/
Կորյուն Մարտիրոսյան – Եվրոպայի չեմպիոն և աշխարհի գավաթակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ/հունահռոմեական ըմբշամարտ/
Մնացական Իսկանդարյան – Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակաի և եվրոպայի բազմակի չեմպիոն /հունահռոմեական ըմբշամարտ/
Մանվել Ապիկյան – Եվրոպայի չեմպիոն և աշխարհի գավաթակիր /հունահռոմեական ըմբշամարտ/
Ղազարյան Մեխակ -Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ /բռնցքամարտ/
Գարիկ Կարապետյան – աշխարհի և եվրոպայի չեմպիոն , մրցանակակիր /ծանրամարտ/
Գրիգոր Մխիթարյան – աշխարհի և եվրոպայի չեմպիոն /սամբո/
Հովհաննես Բաչկով – Օլիմպիական խաղերի մրցանակակիր, աշխարհի մրցանակակիր, եվրոպայի բազմակի չեմպիոն /բռնցքամարտ/
Մանվել Մուրադյան – ԽՍՀՄ և Եվրոպայի չեմպիոն , միջազգային կարգի սպորտի վարպետ /բռնցքամարտ/
Արա Խաչատարյան – Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն և միցանակակիր /ուժային եռամարտ/
Մակար Թամրազյան – Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն և միցանակակիր /ուժային եռամարտ/
Հովհաննես Մարգարյան – Եվրոպայի բազմակի չեմպիոն /գնդակային հրաձգություն/
Գոռ Խաչատրյան – Եվրոպայի բազմակի չեմպիոն /գնդակային հրաձգություն/
Արուսյակ Գրիգորյան – Եվրոպայի չեմպիոն և մրցանակակիր /գնդակային հրաձգություն/
Անդրանիկ Գևորգյան – ՀՀ վաստակավոր մարզիչ /հունահռոմեական ըմբշամարտ/
Կարեն Խաչատրյան – Աշխարհի և եվրոպայի չեմպիոն /հունահռոմեական ըմբշամարտ/
Գևորգ Գևորգյան – ՀՀ վաստակավոր մարզիչ /հունահռոմեական ըմբշամարտ/
Տիգրան Գևորգյան – ՀՀ վաստակավոր մարզիչ /հունահռոմեական ըմբշամարտ/ Մաքսիմ Մանուկյան – Աշխարհի և եվրոպայի բազմակի մրցանակակիր /սամբո/ Գառնիկ Չոլակյան – Աշխարհի և եվրոպայի չեմպիոն /ծանրամարտ/

Գյումրու քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930