Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղության քաղաքականություն վարելով՝ Ադրբեջանը Փաշինյանին առավելություն է տվել ընտրություններից առաջ. Միլլի Մեջլիսի պատգամավոր

Նոյեմբեր 17,2025 18:12

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

«Ադրբեջանական կողմը փաստացի Փաշինյանին տվել է «քարտ բլանշ»՝ խաղաղության քաղաքականություն վարելու համար և ստեղծել է հնարավորություն։ Խաղաղության քաղաքականություն վարելով՝ պաշտոնական Բաքուն Փաշինյանին առավելություն է տվել ընտրություններից առաջ։ Նա նաև պարտավոր է օգտագործել սա՝ աշխատանքն արագացնելու համար։ Աշխատանքը չի ավարտվում միայն հայտարարություններ անելով», – իր հարցազրույցում նման միտք է արտահայտել Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Սամեդ Սեյիդովը։

Մի քանի օր առաջ հենց այս թեմայով գրառում էի արել։ Փաշինյանը իրեն դրել է Ադրբեջանի ղեկավարի ափի մեջ՝ դրանով իսկ ուղղակի սպառնալիք ստեղծելով Հայաստանի համար։ Դրա համար էլ Բայրամովի ու Ալիևի վերջին հայտարարություններից հետո հետ վերադարձավ «անկլավների» թեմային։ Ով նայի քարտեզին, կհասկանա, թե դրանց հանձնումը ինչ է նշանակում Հայաստանի համար…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930