Վրաստանի և Հայաստանի միջև իրավական վեցերորդ ֆորումի շրջանակում Թբիլիսիում գտնվող արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
Ընդգծվել է Հարավային Կովկասում երկարատև ու կայուն խաղաղության ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև տարածաշրջանի կայուն և երկարաժամկետ զարգացման հիմնարար նշանակությունը։
Կարևորվել է արդարադատության ոլորտում Վրաստանի և Հայաստանի արդյունավետ գործընկերությունը և այս ուղղությամբ փորձի փոխանակման հնարավորությունը երկրների միջև։
Կարդացեք նաև
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է նաև ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրին և դրա շրջանակում նախարարության կողմից առաջիկայում իրականացվելիք աշխատանքներին:
ՀՀ արդարադատության նախարարություն



















































