Լրահոս
Օրվա լրահոսը

Տարբեր բնակավայրեր իրականացվող այցերի ընթացքում արձանագրում ենք բազմաբնույթ խնդիրներ. Անահիտ Մանասյանը` Արեն Մկրտչյանին

Նոյեմբեր 17,2025 23:59

Նոյեմբերի 17-ին Վանաձոր կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզում առկա մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական բնույթի հիմնահարցերը։ Ի թիվս այլնի, հատուկ ուշադրություն է դարձվել 2024 թվականին Լոռու մարզում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության խնդիրներին, հանրային տրանսպորտի, ճանապարհաշինության և այլ հարցերի։

«Մարզային բնակավայրերում իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է։ Տարբեր բնակավայրեր իրականացվող այցերի ընթացքում արձանագրում ենք բազմաբնույթ խնդիրներ։ Այս համատեքստում կարևորում եմ տարածքային կառավարման մարմինների հետ արդյունավետ համագործակցությունը, ինչը հնարավորություն է տալիս խնդիրները հասցեական և արագ լուծել», – նշել է Պաշտպանը:

Անահիտ Մանասյանը կարևորել է պետական բոլոր մարմինների համակարգված և արդյունավետ փոխգործակցությունը՝ ընդգծելով, որ համատեղ ջանքերի շնորհիվ անհրաժեշտ է շարունակաբար կատարելագործել այն մեխանիզմներն ու ծառայությունները, որոնք անմիջական ազդեցություն ունեն մարդու իրավունքների պաշտպանության համակարգի վրա։

Լոռու մարզ աշխատանքային այցի շրջանակում Պաշտպանը ՄԻՊ աշխատակազմի հետ աշխատանքային քննարկում է անցկացրել ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակում։

Քննարկվել են աշխատանքի կազմակերպման մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման աշխատանքային մեթոդաբանության կատարելագործման ուղղությամբ նախաձեռնվող քայլերը, ինչպես նաև ամփոփվել են իրավունքներին առնչվող արձանագրված խնդիրներն ու դրանց լուծման առաջարկները։

Մարդու իրավունքների պաշտպանի` հանրապետությունում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով իրականացվող մարզային այցերը կրում են շարունակական բնույթ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930