Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարող որեւէ երկրի որեւէ չինովնիկ որոշի, թե մեր կաթողիկոսն ով է լինելու։ Առավել եւս, որ նա դեռ հարցերի ունի իր նախկին մեղքերի հետ»․ Նարեկ Կարապետյան

Նոյեմբեր 17,2025 19:33

«Հանգուցալուծումը լեգիտիմիզմն է, իսկ լեգիտիմության առումով՝ ամենայն հայոց Հայրապետը Գարեգին երկրորդն է։ Չի կարող որեւէ երկրի որեւէ չինովնիկ որոշի, թե մեր կաթողիկոսն ով է լինելու։ Առավել եւս, որ նա դեռ հարցերի ունի իր նախկին մեղքերի հետ։ Թող նա իր մեղքերի հարցով ապաշխարության գա, նոր մեզ հրամցնի իր տեսլականը՝ եկեղեցու հետ կապված»,- դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու դեմ շարունակվող արշավանքի եւ խնդրի հանգուցալուծման մասին հարցին։

Շարունակելով ՀԷՑ-ի շահագործման լիցենզիայից «Տաշիր կապիտալ» ընկերությանը զրկելու թեման էլ, Նարեկ Կարապետյանն ասաց, որ Ստոկհոլմի արբիտրաժը գործընթացը կասեցնելու որոշում է կայացրել, որը ՀՀ իշխանությունը չի կատարում եւ ստեղծված իրավիճակում որեւէ լուրջ, վարկանիշ ունեցող ընկերություն չի գա եւ չի գնի ՀԷՑ-ը․ «Եթե ՔՊ-ն ուզում է ունենալ միջազգային ներդրող Հայաստանում, պետք է հաշվի առնեն, որ այդ ներդրողները պետք է արբիտրաժ դիմելու իրավունք ունենան։ Եթե արբիտրաժ դիմելու իրավունքը ոտնահարվում է, ոչ մի լուրջ ներդրող Հայաստան չի գալու։ Միայն գալու են իրենց ընկերները, բացելու են «բետոնուզել» եւ Հայաստանում մենք որեւէ որակական զարգացում չենք ունենալու ու դրա հիմնական ապացույցը արդյունաբերության մեջ մեր անկումն է, եթե ոսկու առեւտուրը հանենք, մենք ունենք արդյունաբերական անկում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննվում է քննչական կոմիտեի ներկայացրած՝ «Մեր ձեւով» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի մոտ են շարժման անդամները, Սամվել Կարապետյանի մտերիմները եւ համախոհները՝ զորակցելու արդեն գրեթե 5 ամիս ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանին:

Ամբողջական տեսանյութը այստեղ՝

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930