Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալել են «Հաղթանակ» դաշինքի անդամներին և կողմնակիցներին

Նոյեմբեր 17,2025 23:52

Լրագրող Լիա Սարգսյանը հայտնում է.

«Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ «Հաղթանակ» դաշինքի անդամների և կողմնակիցների տներում կատարված խուզարկություններից հետո 10 անձ ձերբակալվել է։

Մի շարք անձանց գաղտնալսել են, և և մեղադրանքի հիմքում դրել այնպիսի խոսակցություններ, որոնք կենցաղային բնույթի են և կապ չունեն նախընտրական գործընթացների հետ:

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկությունը ոչ՛ հաստատեց, ոչ՛ հերքեց՝ նշելով, որ նախաքննական գաղտնիք է: «Կատարվում են գործողություններ, ավելի ուշ հանդես կգանք հայտարարությամբ»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ խուզարկվել են նաև դաշինքի ավագանու անդամներ

Կարեն Գևորգյանի,

Արմեն Դավթյանի,

Մայիս Մելքոնյանի,

Տիգրան Գևորգյանի տները։

Տեղեկություններ կային, որ իրավապահները պատրաստվում են մուտք գործել նաև դաշինքի ղեկավար՝ Սևակ Խաչատրյանի տուն։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ քննվող քրեական վարույթների շրջանակում իրականացվում են ապացուցողական գործողություններ։

Մենք նաև գրել էինք, որ իշխանությունը, փաստորեն, այդքան էլ հաշտ չէ ընտրության արդյունքների հետ, ու մտադիր է հատիկ առ հատիկ գնալ ընդդիմադիրների և նրանց սատարողների հետևից: Սա 2026թ.-ի ընտրությունների նախապատրաստական աշխատանք է: Փաստացի Սևակ Խաչատրյանի ստացած ձայները հուսահատության մեջ է գցել իշխող ուժին:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930