Այս շաբաթ սկանդալ պայթեց՝ շքեղ կյանքը մերժելու եկած իշխանության ներկայացուցիչներից մեկի համար, երբ «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահը բացահայտեց, որ մեկ հիվանդի բուժման արժեքը պոլիկլինիկայում ընդամենը 200 դրամ է, իսկ նախարարի պայուսակը՝ 1,2 միլիոն դրամ։ Արդյունքում նախարարի՝ 3,132 դոլարանոց պայուսակը դարձավ քննարկման առարկա՝ ինչպես պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզան Խաչատրյանի թանկարժեք լուքը։
«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը փորձեց պարզել՝ ինչ արժե նախարարի հագուկապը, ինչպես է նա իր աշխատավարձից ավելի թանկ պայուսակ գնել։ Անահիտ Ավանեսյանը ժպտաց, անկեղծացավ ու մանրամասնեց, որ ոչ մի բրենդային հագուստ չունի, միայն թույլ է տվել իրեն ունենալ բրենդային թանկարժեք մեկ պայուսակ:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում


















































