Երևանի քաղաքապետարանը սկսել է Ամանորի նախապատրաստական աշխատանքները։ Մասնավորապես, քաղաքապետարանը մի քանի պայմանագիր է կնքել մայրաքաղաքի վարչական շրջաններում միցոցառումներ, տոնակատարություններ կազմակերպելու համար։
Այսպիսով՝ Ամանորի կապակցությամբ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում պետք է իրականացվեն տարածքների ձեւավորման աշխատանքներ։
Այս ծառայության համար հատկացվել է 12 մլն դրամ։
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Արաբկիր վարչական շրջանի տարածքում նախատեսված է տոնական ձեւավորում. աշխատանքների հստակ կազմակերպման համար անհրաժեշտ է տոնական լուսավորության սարքավորումներ տեղադրել։
Այս եւ այլ ծառայությունների համար հատկացվել է 11,9 մլն դրամ։
Քաղաքապետարանը որոշել է, որ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի համար ամանորյա տոների կապակցությամբ նաեւ անհրաժեշտ է կազմակերպել տոնական միջոցառում-հյուրասիրություն՝ առնվազն 180 անձի համար, որի համար հատկացվել է 2 մլն 668 հազար դրամ։ Ամանորի կապակցությամբ մեկ այլ միջոցառման կազմակերպման համար հատկացվել է 1մլն 998 հազար դրամ։
Կարդացեք նաև
Տարվա ընթացքում աշխատանքային, մասնագիտական ձեռքբերումներ գրանցած Աջափնյակ վարչական շրջանի լավագույն մասնագետներին պարգեւատրման արարողությունը եւ հյուրասիրությունը, վարչական շրջանի շենքում կազմակերպելու համար, հատկացվել է 1 մլն 644 հազար դրամ։
Աջափնյակ վարչական շրջանում ամանորյա տոնական լույսերի վառման համերգ-միջոցառման կազմակերպումը Բուենոս Այրեսի այգու տարածքում, ինչպես պայմանագրում է նշված՝ «ճանաչված, էստրադային մեկ երգչուհու եւ բարձրակարգ նվագակցողի (DJ) մասնակցությամբ», արժեցել է 1 մլն 444 հազար դրամ։
Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր, Նոր Նորք, Աջափնյակ, Նուբարաշեն վարչական շրջանում ճաշկերուլթ եւ ամանորյա տոնակատարություն կազմակերպելու համար ՀՀ հպարտ հարկատուների գրպանից ծախսվել մոտ 37,5 մլն դրամ գումար։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































