Լրահոս
Օրվա լրահոսը

Համարյա, բայց չանցավ: Վստահաբար մերոնցից մի քանիսը կողմ քվեարկել են․ Տիգրան Ավինյանի հումորը՝ Արամ Թորոսյանին

Նոյեմբեր 18,2025 11:07

Քիչ առաջ Երևան քաղաքի ավագանու նիստի ժամանակ ավագանին որոշեց հանել օրակարգից Հեթումյանների անվան փողոցը Պոդգորիցա անվանափոխելու մասին հարցը։

«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանն առաջարկեց օրակարգի՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոց հ. 47/6 հասցեում ալյումինի ձուլակտորներից տարբեր արտադրատեսակների արտադրության նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին չզեկուցվող հարցը դարձնել զեկուցող։ Սակայն ավագանին այն չընդունեց։

Ավագանու անդամը պատճառաբանեց․ «Մենք տարբեր նիստերին տարբեր հողակտորների մասով քննարկում ենք արտադրական համաձայնություն տալու մասին հարցը, եկեք նախ քննարկենք այն առումով՝ արդյոք Երևանում կարո՞ղ են ունենալ մի առանձնացված արտադրական հզորության համար նախատեսված վայր»:

Երբ ավագանու քվեարկությունն ավարտվեց, Տիգրան Ավինյանը ծիծաղով ասաց․ «Համարյա, բայց չանցավ՝ պարոն Թորոսյան։ Վստահաբար մերոնցից մի քանիսը կողմ քվեարկել են»։

Առաջարկվեց նաև զեկուցվող դարձնել «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին» չզեկուցվող հարցը։ Առաջարկն ընդունվեց։

Երևանի ավագանու նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930