Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության բովանդակությունը կանխորոշվում է «Հայկական ժամանակի» նյութով. Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց եւս 2 ամսով. Արամ Վարդեւանյան

Նոյեմբեր 18,2025 11:59

Հակակոռուպցիոն դատարանը որոշեց «Մեր ձեւով» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը երկարաձգել եւս 2 ամսով:

Հիշեցնենք, որ դատարանը երեկվանից էր քննում Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը:

Կարապետյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Այստեղ իրավական գործընթաց չկա, արդարադատության բովանդակությունը կանխորոշվում է «Հայկական ժամանակի» նյութով: Դատարաններում այն, ինչ խոսում են,ք իրավական դիրքորոշումները, որ ներկայացնում ենք, հարց է առաջանում այս ամենն ինչի՞ համար է արվում, եթե «Հայկական ժամանակ» օրաթերթը երեկվա դրությամբ ամբողջ ելքը կանխորոշեց: Սա իրավական ահաբեկչություն է»:

Վարդեւանյանը նկատեց, որ Փաշինյանի օրաթերթում 23:00-ի դրությամբ նույն կերպ պահպանված էր նյութը. <Դատական նիստի ժամանակ ես և գործընկերներս բարձրաձայնեցինք դրա մասին, դատավորն արտահայտեց իր վրդովմունքը, թե իբր «ու՞մ տեղն ենք դրել իրեն», ինքը ո՞նց է կարող է լրատվամիջոցի կանխատեսումներով առաջնորդվել։ 100-ից 100 կանխատեսումը կատարեց»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930