«Իշխանությունների գործելաոճը ենթադրում է, որ վախենում են պարոն Կարապետյանից այն առումով, որ դրսում լինելով՝ ինչպիսի համախմբում կարող է ապահովել: Դա է պատճառը, որ իրենց այս պահին ձեռք է տալիս, որ ազատության մեջ չլինի»,- Հակակոռուպցիոն դատարանի շենքի բակում լրագրողներին ասաց ՀԷՑ նախկին գործադիր տնօրեն Դավիթ Ղազինյանը:
Հիշեցնենք, որ դատարանն այսօր հրապարակեց «Մեր ձեւով» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի կալանքը եւս 2 ամսով երկարաձգելու վերաբերյալ որոշում:
Անդրադառնալով «Տաշիր կապիտալին» ՀԷՑ-ի լիցենզիայից զրկելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկվա որոշմանը՝ պարոն Ղազինյանը հարցրեց՝ բա ի՞նչ եղավ ՀԷՑ-ի ազգայնացումը, ինչի մասին Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, եթե հիմա էլ ասում են, որ գերակա շահի իրավունքով կարող են վերցնել սեփականության իրավունքը. «Մեր հայրենակիցները պետք է հասկանան՝ դա հերթական սուտն էր: Գերակա շահի օրենքը ենթադրում է միջազգային անկախ գնահատող գումարած 15 տոկոս այդ արժեքից, որը վճարվելու է սեփականատիրոջը: Բոլորը հասկացան, որ ՀԷՑ-ում ճգնաժամ չկար, այ հիմա է սկսվել ճգնաժամ անփորձ, ապիկար կառավարման արդյունքում: Մի քանի հարյուր միլիոն դոլար հայ ժողովուրդը վճարելու է ընկերության եղած վարկերի, մի քանի հարյուր դոլար էլ վճարելու են սեփականատիրոջը: Քաղաքական քինախնդրության պատճառով ընկանք պարտքի տակ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































