Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում բանկ թալանողը, որը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել, Բագրատաշենի անցակետով լքել է Հայաստանը. Shamshyan.com

Նոյեմբեր 18,2025 14:02

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն վարչության Երևանի քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի ծառայողները, համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների հետ, պարզել են երեկ՝ նոյեմբերի 17-ին, Երևանում Շինարարների 25 հասցեում գործող ՎՏԲ բանկի մասնաճյուղում դիմակավորված ու զինված ավազակային հարձակում կատարողի ինքնությունը:

Ձեռնարկված հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ հարձակումը կատարել է Երևանի Բաշինջաղյան փողոցի բնակիչ 32-ամյա Հովհաննես Բ.-ն, որը Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախկինում եղել է մի քանի անգամ դատապարտված, այդ թվում՝ գողության համար: Երեկ արդեն նա Բագրատաշենի անցակետով լքել է Հայաստանը:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930