Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական դեպքն է, երբ հանցանք կատարած անձը փախուստի է դիմում. իրավապահները զօրուգիշեր աշխատում են մեկ անձի մարմնի ու իշխանության պաշտպանության համար. Րաֆֆի Ասլանյան

Նոյեմբեր 18,2025 14:50

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ բանկից ավազակային հարձակմամբ հափշտակություն կատարած անձն արդեն լքել է ՀՀ տարածքը։

Սա հերթական դեպքն է, երբ հանցանք կատարած անձը փախուստի է դիմում ակներևության պայմաններում կատարված հանրորեն վտանգավոր արարքն ուշ բացահայտելու պատճառով։

Բազմիցս ասել եմ, որ նման բացթողումները, հանցավորության դեմ պայքարի արդյունավետության ցածր մակարդակը ՀՀ իրավապահ մարմինների քաղաքականացվածության արդյունքն է։ Նրանք զօրուգիշեր աշխատում են մեկ անձի մարմնի ու իշխանության պաշտպանության համար, զբաղված են ընդդիմադիրների նկատմամբ բացահայտ ապօրինի գործողություններով, իսկ մարդկային ու տեխնիկական ռեսուրսներն իհարկե անսահմանափակ չեն։

Այս ամենից առաջին հերթին տուժում է հանցավորությունից չպաշտպանված ՀՀ քաղաքացին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930