Լրահոս
Օրվա լրահոսը

Քուրթուլմուշ. Հուսով եմ՝ որ մնայուն համաձայնագրի հաստատմամբ Կովկասը կհասնի խաղաղության

Նոյեմբեր 18,2025 16:23

Ermenihaber. Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը մասնակցել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ ԽՎ) խորհրդարանական վեհաժողովի 23-րդ աշնանային գլխավոր ժողովին։ Նա, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Հարավային Կովկասին և Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղության գործընթացին։

«Մեր տարածաշրջանում ավելի քան 30 տարի տևած հակամարտություն պարունակող մեկ այլ թեմա է Ադրբեջանի և Հայաստանի միջև դրված խաղաղության համաձայնագիրը»,- հայտարարել է Քուրթուլմուշը։

Նա նաև նշել է, որ այդ համատեքստում երկու երկրների միջև վեճը, որը 30 տարի Կովկասում անկայունության հարց է եղել, մտել է նոր փուլ։ Քուրթուլմուշը հավելել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը խնդիրները սկսել են լուծել բանակցությունների և քննարկումների միջոցով, ճիշտ այնպես, ինչպես ԵԱՀԿ-ն։

«Հուսով եմ, որ երկու երկրների միջև մնայուն համաձայնագրի հաստատմամբ Կովկասը և մեր տարածաշրջանը կհասնեն մեծամասշտաբ խաղաղության մթնոլորտի»,- նշել է նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930