Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը և Մագդալենա Գրոնոն մտքեր են փոխանակել հաստատված խաղաղության արդյունքում ստեղծված հնարավորությունների լավագույնս իրացմանն ուղղված ջանքերի շուրջ 

Նոյեմբեր 18,2025 16:34

Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցեր: Ընդգծել է, որ մինչս օրս տարբեր ուղղություններով արձանագրված կարևոր ձեռքբերումներն արտացոլում են գործընկերության զարգացման դինամիկան, խորությունն ու բովանդակային հագեցվածությունը: Անդրադարձ է կատարվել առաջիկա ծրագրերին և գործընկերության օրակարգը նոր նախաձեռնություններով լրացնելու, այդ թվում՝ ՀՀ դիմակայունության շարունակական ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Արարատ Միրզոյանը և Մագդալենա Գրոնոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Տրանսպորտային ու տնտեսական փոխկապակցվածության ցանցի ընդլայնման համատեքստում ընդգծվել է ԵՄ «Համաշխարհային դարպաս» և ՀՀ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրերի համադրելիությունը, անդրադարձ է կատարվել դրանց կյանքի կոչան ուղղությամբ իրականացվող քայլերին։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների արդյունքում հաստատված խաղաղության արդյունքում ստեղծված հնարավորությունների լավագույնս իրացման և խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերի շուրջ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930