«Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ օտարալեզու ֆիլմերը Հայաստանի բոլոր կինոթատրոններում մեծ էկրանին կցուցադրվեն հայերեն ենթագրերով` ապահովելով ավելի լայն լսարանի ներգրավվածություն և հասանելիություն։
Նշված կարգավորումը վերաբերում է ոչ միայն կինոթատրոնային ցուցադրություններին, այլև հեռուստատեսային, առցանց (համացանցային) և նյութական կրիչներով տարածվող ֆիլմերին։
Նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի համատեղ ջանքերով՝ համագործակցելով օտարերկրյա դիստրիբյուտորական ընկերությունների հետ։
«Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ օտարալեզու ֆիլմերի տարածումն այժմ իրականացվում է վարձութային վկայականի հիման վրա, որի պարտադիր պայմաններից մեկն է ֆիլմի հայերեն լեզվով տեսանելի և հստակ ենթագրումը։ Հաջորդ փուլում նախատեսվում է նաև օտարալեզու ֆիլմերի հայերեն կրկնօրինակման իրականացում:
Կարդացեք նաև
ԿԳՄՍ նախարարությունը և Հայաստանի կինոյի հիմնադրամը շարունակում են հետևողական աշխատանքներ իրականացնել կինոոլորտում պետական քաղաքականության արդյունավետ կիրառման և կինոդիտման միջավայրի բարելավման ուղղությամբ՝ ապահովելով «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքով սահմանված դրույթների իրագործումը։
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































