Նոյեմբերի 18-ին, ժամը 15։17-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի Ոստիկանության հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Chevrolet» և «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս բռնկվել։ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:34-ին, մարվել՝ 15:48-ին: Այրվել է «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան։
Կարդացեք նաև
Փրկարարները հոսանքազրկել են «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան, իսկ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն


















































