Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Ֆրանսիա առևտրաարդյունաբերական պալատի ներկայությունը ՀՀ-ում նոր հնարավորություններ կբացի ֆրանսիական կապիտալի ներգրավման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման համար. Գևորգ Պապոյան

Նոյեմբեր 18,2025 21:55

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է Հայաստան-Ֆրանսիա առևտրաարդյունաբերական պալատի (CCIFA) հայաստանյան մասնաճյուղի բացման արարողությանը։

«Առևտրաարդյունաբերական պալատի ներկայությունը Հայաստանում նոր հնարավորություններ կբացի ֆրանսիական կապիտալի ներգրավման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման և Հայաստանում արտադրված ապրանքների՝ ֆրանսիական ու եվրոպական շուկաներ մուտք գործելու համար»,- նշել է Գևորգ Պապոյանը:

Նախարարը  վստահություն է հայտնել, որ պալատը կդառնա հարթակ, որտեղ հանդիպելու են նոր գաղափարներ, նոր նախաձեռնություններ և՛ հայկական, և՛ ֆրանսիական ընկերությունների համար։

🤝 CCIFA-ն արդեն ավելի քան 30 տարի ծառայում է որպես տնտեսական երկխոսության և ռազմավարական համագործակցության հարթակ Հայաստանի և Ֆրանսիայի միջև։ Առևտրաարդյունաբերական պալատի գործունեության նպատակն է աջակցել երկկողմ ներդրումների խթանմանը, մրցունակ ճյուղերի զարգացմանն ու Հայաստանի և Ֆրանսիայի միջև կայուն և երկարաժամկետ տնտեսական գործընկերությանը։

🔹 Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը, գործարար շրջանակների և դիվանագիտական համայնքի այլ ներկայացուցիչներ։

Միջոցառումն անց է կացվել «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ում։ CCIFA-ի բացմանը նախորդել է Գևորգ Պապոյանի շրջայցը գործարանի թանգարանում, որի ընթացքում գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը ներկայացրել է գործարանի պատմությունն ու արտադրանքը։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930