Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ավագանու մանդատից հրաժարվելուն պես՝ կալանավորված ֆերմերին Արթիկի գաղութից ուղարկեցին տնային կալանքի

Նոյեմբեր 18,2025 21:30

Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանն անխնա քննադատող գյումրեցի ֆերմեր Տիգրան Ավագյանը, որին կալանավորել էին մոտ 20 օր առաջ՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալման օրը զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով, Արթիկ քրեակատարողականից կուղարկվի տուն։

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանի միջնորդությունը՝ փոխել նրա խափանման միջոցը։ Դատարանը որոշել է նրան կալանավայրից ազատ արձակել, ուղարկել տնային կալանքի։

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց Զարուհի Փոստանջյանը։

Նշենք, որ Տիգրան Ավագյանը, որը վերցնելու էր Վարդան Ղուկասյանի քաղաքական ուժի՝ «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության կալանավորված ավագանու անդամ Սեդրակ Սահակյանի վայր դրած մանդատը, դեռ այն չվերցրած՝ կալանավորվեց։

Նա ևս ստիպված եղավ հրաժարվել մանդատից․ կալանավայրից դիմում ուղարկեց, ընդամենը երեկ թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նիստ գումարեց ու նրա մանդատը հանձնեց «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության ցուցակի հաջորդ համարին՝ Արտյոմ Մկրտչյանին։

Փաստորեն՝ մանդատը վայր դնելուն պես, փոխվեց նաև Տիգրան Ավագյանի խափանման միջոցը։

Հիշեցնենք, որ Տիգրան Ավագյանը աչքի է ընկել ի սատարումն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ դաշտերում ցույց կազմակերպելով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930