Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյանը միջնորդեց ՍԴ դատավորների գործով հարցաքննել Ալեն Սիմոնյանին, Նիկոլ Փաշինյանին

Նոյեմբեր 18,2025 22:03

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «ՍԴ-ի գործով» դատական նիստում միջնորդեց որպես վկա իր գործով ներգրավել ու հարցաքննել Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին, պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին եւ Արուսյակ Ջուլհակյանին:

Իր միջնորդությունը Ղազարյանը հիմնավորեց Սահմանադրական դատարանի վերաբերյալ  Փաշինյանի տարբեր  ժամանակահատվածներում արված հայտարարություններով:

«Փաշինյանը 2020 թվականի հունվարի 29-ին ասել է՝ Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ ու որևէ կապ ունենալ ՍԴ հետ : 2020 մարտի 11-ին Փաշինյանն  ասել է՝ ՍԴ-ն որ իր ողջ գոյության ընթացքում զբաղվել է միայն իշխանությունների որոշումների փաթեթավորմամբ, պետք է գնան: Մի ուրիշ անգամ ասել է՝ մենք ներկայացնում ենք ժողովրդին,  իսկ ՍԴ-ն չի ներկայացնում ժողովրդին, ներկայացնում է Սերժ Սարգսյանին  ու կոռումպացված իշխանությանը եւ պետք է հեռանա… սրանք դատարանի ու դատավորների հասցեին արատավորող տեղեկություններ են պարունակում ու հիմք են հանդիսանում քրեական վարույթի համար:

Եթե վարույթ իրականացնող մարմնի մոտ ցանկություն էր առաջացել  ՍԴ-ի հանդեպ իրականացված արատավորող տեղեկությունների փաստով վարույթ նախաձեռնել, ապա այդ վարույթի  գլխավոր հերոսները մեղադրյալի կարգավիճակով պետք է լինեին Նիկոլ Փաշինյանը, Անդրանիկ Քոչարյանը եւ մյուսները»:

Ղազարյանը միջնորդեց այդ անձանց  հրավիրել հարցաքննության ու նրանց հնարավորություն տալ  հանդես գալ ինքնախոստովանական ցուցմունքով: Դատարանը մերժեց միջնորդությունը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930