Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Վարչապետի ընտանիքին պատկանող թերթը երեկ հրապարակել է միլիարդատեր Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու մասին «որոշումը», որին այսօր անշեղորեն հետևել է դատարանը։
Հիմա ինչ, «Հայկական ժամանակն» այլևս խորհրդակցական սենյակի դերն է կատարո՞ւմ: Սա իրոք արտառոց է։ Ոչ մի բացատրություն, քար լռություն է։ Սա ինչ անարգանք, նսեմացում է դատարանի նկատմամբ։
Դատավորի մասին չեմ ուզում խոսել, դատավորը կամավոր է հանձնվում Փաշինյանի «ով է այն դատավորը, որ իմ ասածը չանի» սպառնալիքին։
Կարդացեք նաև
Ինչու են որոշել այսպես բացահայտորեն նսեմացնել, ավիրել դատարանը, իրոք չեմ հասկանում:
Փաշինյանն ուզում է ասել` քաղաքական հնչեղ գործերով ես եմ դատարանը»։


















































