Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա էլ «մարտի 1-ի» մասին հիշեցին

Նոյեմբեր 19,2025 10:00

2008 թվականի մարտի 1-ին տեղի է ունեցել հրեշավոր հանցագործություն, որի պատասխանատուն, բնականաբար, այն ժամանակվա իշխանությունն է: Այդ հանցագործության բացահայտումը հույժ կարեւոր է մեր պետության մեջ արդարադատություն հաստատելու առումով:

Սակայն ես ոչ մի հավատ, ոչ մի վստահություն չունեմ ներկայիս քաղաքական իշխանությունների կողմից ղեկավարվող, նրա հրահանգները կուրորեն կատարող իրավապահ համակարգի հանդեպ: Այդ համակարգն անազատության մեջ է պահում Գյումրիի եւ Մասիսի քաղաքապետերին, երեք եպիսկոպոսների, ինչպես նաեւ Սամվել Կարապետյանին՝ նրա համար, որ նա իր ձայնն է բարձրացրել ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու, անազատության մեջ է պահում լրագրողների, ընդդիմադիրների:

Այդ դեպքում ինչո՞ւ ես պետք է հավատամ Փաշինյանի քննիչներին եւ դատախազներին, որ նրանք պետք է լրջորեն զբաղվեն մարտի 1-ի գործով: 2018-ին, 2019-ին անիմաստ ձեւով «քննում էին» «սահմանադրական կարգի տապալում» անհեթեթ, անգրագետ մեղադրանքը: Հետո 6 տարի «ընդմիջում վերցրեցին» ու հիմա, երբ ընտրություններին մնացել է մի քանի ամիս, որոշեցին «վերաթարմացնել» գործը՝ ակնհայտորեն քարոզչական, քաղաքական նպատակներով:

Այժմ կլինեն նոր քննարկումներ, հնարավոր է՝ նոր դատավարություններ. մարդիկ, որոնց վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ այս կամ այն պատճառով բացասական է, հնարավորություն կունենան տարբեր հարթակներում արտահայտվելու: Իշխանությանը միանգամայն ձեռնտու օրակարգ է ընտրություններից առաջ այն պարագայում, երբ Քոչարյանը, կարծես թե, պատրաստվում է մասնակցել ընտրություններին՝ որպես քաղաքական ուժի առաջնորդ:

Եթե Քոչարյանը մտադրություն չունենար առաջիկա խորհրդարանական ընտրություններին առաջադրվելու, «մարտի 1-ի» մասին չէին էլ հիշելու: Եթե Վարդան Ղուկասյանը քաղաքապետ չընտրվեր, 10-15 տարվա գործերը «գզրոցներից» չէին հանվի: Եթե Դավիթ Համբարձումյանը «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուն չլիներ, նրա փակված գործը նորից չէին բացի:

Արդարադատության, իրավապահ համակարգ Հայաստանում, ըստ էության, չկա: Կան Փաշինյանի քաղաքական շահերը եւ քմահաճույքները սպասարկող աշխատակիցներ:

Այս պայմաններում «մարտի 1-ի» գործը չի բացահայտվի:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մի՞թե Ռ.Քոչարյանը չի գիտակցում, որ 2026-ի ընտրություններին իր առաջադրվելը = աշխատել նիկոլի վերարտադրվելու համար: Չէ որ Ս.Սարգսյանի 2018-ին առաջադրվելն էր, որ ձևավորեց, միասնականացրեց ‘մերժիրսերժին’ ալիքը, որի փրփուրի վրա վարչապետ դարձավ նիկոլը:

    7 տարին շատ քիչ է մոռանալու համար:

    Ս.Սարգսյանի ‘ա լա պուտին’ խաբելու տրյուկը հնարավոր դարձրեց շատ ավելի մեծ կալիբրի խաբեբայի տեղադրումը նորաստեղծ ‘Վարչապետ’ աթոռին:

    Այն ժամանակ աթոռ էր: 7 տարում խաբեբան դարձրեց այն գահ:

    Իսկ Դուք արդարադատություն եք քննարկում: Խիտրի, դուխով գեղցի է իրեն արքա երևակայող:
    Մարտի 1-ը հետ են բերել այո 2026-ին վերարտադրվելու համար: Կխաբե՞ն տուժածներին, նորից: Ընտրությունը տուժածների խղճին է:
    Բայց այս քայլով նաև նիկոլը ‘մոռացնել’ է տալիս իր կատարած ‘հրեշավոր հանցագործությունները’` նոյեմբերի 9, 2020, սեպտեմբերի 20, 2023: Մեկ կրակոցով երկու նապաստակ է սպանում:

    Ունենք երկու բան վերահսկելու`
    ա) Ռ.Քոչարյանին դիմել որ հայտարարություն անի, որ չի առաջնորդելու ցուցակը:
    բ) Մերժել նիկոլականներինմարտի 1-ի’ բացահայտման դատավարությանը նույնիսկ մոտ գալուն: Շպրտել երեսներին, որ նոյեմբերի 9, 2020, սեպտեմբերի 20, 2023 մեղավոր ու պատասխանատու իշխանությունը ինքը պիտի դատվի: Ինչ մնաց դատի:
    Իրենց օգուտը վերցնելու են, տուժածներին փող բաժանեն: Սխալ մեղավորներին կալանավորելու շոու տրամադրելով կապուչինո սիպ անող հայ(?!) հասարակությանը:

  2. Ֆյուրերի դատավարության նմուշ` Նյուրնբերգ, 1945.

    1945 թվականի ապրիլի 24-ին Բեռլինի պաշտպանության հրամանատար գեներալ Հելմուտ Վայդլինգը այցելեց Ֆյուրերին այն օրը, երբ 1-ին Բելառուսի և 1-ին Ուկրաինական ճակատների զորքերը ճեղքեցին Բեռլինի շուրջ գերմանական պաշտպանությունը, և զարմացավ նրա վիճակից։
    ‘Իմ առջև նստած էր մի ավերակ, մի ավերակ մարդ։ Նրա գլուխը կախված էր թուլացած, ձեռքերը դողում էին, ձայնը՝ խռպոտ ու դողացող։ Ամեն անցնող օրվա հետ նրա տեսքը գնալով վատանում էր’։

    Հղում. https://iz.ru/1993447/soratniki-gitlera-opisali-ego-boleznennoe-sostoianie-pered-samoubiistvom-izi?main_click

    Պատիժը գտնում է իր հանցավորին:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930