«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ ղեկավար Գոհար Մելոյանը պատմում է.
«Դեպքը տեղի է ունեցել ընտրությունների նախորդ օրը, երբ մենք դիտորդական առաքելություն էինք իրականացնում, մի շարք տեխնիկական հարցեր կային լուծելու։ Օրինակ, ես ամեն անգամ, մեկ օր շուտ տեղամասերով պարտադիր շրջում եմ, սակայն այս անգամ զրկվեցի այդ հնարավորությունից, քանի որ նիստ էր հրավիրված:
Հետո տեղեկացանք, որ Դանիել Իոաննիսյանն է մեր դեմ բողոք ներկայացրել, ի դեպ, խոսքը միայն իմ մասին չէ, տարբեր դիտորդական առաքելություններ ներկայացնող անձանց: Մյուս երկուսի պարագայում պահանջ կար՝ հավատարմագրումը դադարեցնելու, իմ կազմակերպության պարագայում` անձամբ իմ լիազորությունը դադարեցնելու: Իբրեւ ես խախտել եմ քաղաքական չեզոքությունը:
ԿԸՀ-ն մերժեց դիմումները մեր դեմ, սակայն տվյալ փաստերի հիմքով նոր վարույթներ հարուցեց իր կողմից: Կա պատշաճ ծանուցման խնդիր, չի կարելի մարդուն մեկ օր շուտ նման վիճակի մեջ դնել: Նիստի ժամանակ ես, իհարկե, ներկայացրի իրավական արգումենտները, պնդեցի, որ Սահմանադրության վարչարարության սկզբունքն էականորեն խախտվում է, որովհետեւ մյուս երկու գործընկերներն առհասարակ չէին ծանուցվել: Մարդը պետք է ե՛ւ ծանուցվի, ե՛ւ ունենա ողջամիտ ժամանակ` պատրաստվելու համար:
Կարդացեք նաև
Իրավական առումով այս ամենը զավեշտ է: Ասում են, որ խախտել ենք չեզոքությունը, սակայն չի եղել նման բան, ասեմ ավելին` դիտորդական առաքելությունների հետ կապված դրույթները լրիվ նորություն են, քանի որ ընդունվել են այս իշխանությունների կողմից: Այս ամենն ուժի մեջ է մտել Գյումրու ընտրությունների անմիջապես հաջորդ օրը` այս տարվա ապրիլի 1-ին: Որպես այդպիսին, Հայաստանում նման կարգավորումներ գործարկվում են առաջին անգամ:
Գործող օրենքներով, նախքան այդ նշվում է, որ չեզոքություն պետք է ցուցաբերել գործողություններ կատարելիս: ՏԻՄ ընտրությունների ժամանակ թեկնածուների, պրոցեսների մասին գնահատականները գուցե չեզոքության վրա կարող են ազդել, սակայն, իմ գնահատմամբ, չպետք է լինենք կաշկանդված ընդհանուր գործող իշխանությունների մասին գնահատականներ հնչեցնելիս: Տեսանյութեր են օգտագործել` որպես փաստ, սակայն մենք այնտեղ քաղաքական դիրքորոշում չենք հայտնել` որպես դիտորդ:
Ինձ կապել են նաեւ «Մեր ձեւով» շարժման հետ, սակայն այն քաղաքական միավոր չէ, այլ հասարակական միավոր է։ Եվ հետո, թե՛ «Մեր ձեւով» շարժումը, թե՛ «ՀայաՔվեն», թե՛ «Թաթոյան հիմնադրամը»` դրանցից որեւէ մեկը չէր մասնակցում Էջմիածնի ընտրություններին, հետեւաբար, քաղաքական միավորի հարց լինել չէր կարող»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում


















































