Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռեւս Արցախում էինք, որ ասում էին՝ թշնամին ազատամարտով անցած արցախցիների համար կալանավայրեր է կառուցում։ Ինչ Հայաստանում ենք՝ ականատեսն ենք ամենօրյա ձերբակալությունների. «Հայացք Երեւանից»

Նոյեմբեր 19,2025 10:40

Օրը հազար անգամ երանի եմ տալիս Արցախի մեր ապրած կյանքին, որտեղ ոստիկանը նույնպես հայ էր, մեր բարեկամը, ընկնողին վեր բարձրացնողը, մեզ խոնարհաբար բարեւողը, մեզ ճանապարհ ցույց տվողը, մեր կարգուկանոնը պահպանողը:

Արցախում երբեւէ չտեսանք իշխանականների սադրանքներ եկեղեցու կամ հոգեւորականի հանդեպ, երբ հավատ կար, հույս Աստծո տան ծառաների հանդեպ։ Երբ հավատքը մեծ էր` խոնարհումի արժանի։

Դեռեւս Արցախում էինք, որ ասում էին՝ անօրեն թշնամին ազատամարտով անցած  արցախցիների համար կալանավայրեր է կառուցում։ Ինչ Հայաստանում ենք՝ ականատեսն ենք դարձել ամենօրյա տեղի թե անտեղի ձերբակալությունների, որոնց սկիզբն ու վերջը չեն երեւում։ Երեւի թե վաղը-մյուս օրը բանտախցերն էլ չհերիքեն։

Արցախը մի սրբավայր էր, որտեղ չէին սահմանափակում մեր ազատությունը, չէին արգելում խոսել ազգային արժեքներից, մեր հինավուրց պատմությունից, հայրենիքից, հայրենասիրութունից, մեր հոգեւոր հուշարձաններից… Ու նաեւ մեզ չէին սովորեցնում, թե ինչ լեզվով խոսենք, որ նորաձեւ դառնանք։

Նատաշա Պողոսյան

Հոդվածն ամբողջությամբ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ACNIS reView Հայացք Երեւանից կայքէջի acnis.am 2025թ.-ի 42-րդ համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930