Շարունակվում են Օհանավանի նորահայտ ժայռափոր համալիրում իրականացվող փրկարարական պեղումները (արշավախմբի ղեկավար՝ Մհեր Խեչոյան)։
Պեղումների ընթացքում բացվում է համալիրի տնտեսական նշանակության քարայր-կացարաններից մեկը, որի վերնամասում պահպանվել է ժայռի մեջ փորված հնձանի հատվածը՝ ժայռափոր հորերով ու ակոսներով։
Աշխատանքների ընթացքում ի հայտ են գալիս իրավիճակներ, որոնք պահանջում են տեղում արագ ամրակայում և վերականգնում։ Այդ աշխատանքներն իրականացվում են գիտահետազոտական մեր կենտրոնի վերականգնող մասնագետների կողմից։
Հիշեցնենք, որ ժայռափոր դամբարանը հայտնաբերվել էր 2024 թ․ փետրվարին Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում սեփականության իրավունքով քաղաքացուն պատկանող տարածքում կատարվող հողային աշխատանքների արդյունքում։
Կարդացեք նաև
Պեղումներն ընթացքի մեջ են։
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ


















































