Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է՝ կա փոփոխությունների հանրային լայն պահանջ, բայց չկա դա ճիշտ օրակարգի վերածող համակարգ. Վահե Հովհաննիսյան

Նոյեմբեր 19,2025 11:48

Ընտրություն՝ Հայաստանում ապրելու հնարավորության մասին

Հայաստանում նոր սոլիդ իշխանության ձևավորումը միակ ճանապարհն է հայրենիք ունենալու։ Բայց սիրողական պատկերացումներով չի հաջողվելու դա անել։ Լայն հասարակությանը, ներառյալ՝ պետական համակարգին, «քաղաքականությամբ չզբաղվողներին», սա տեղ հասցնել չի հաջողվելու։ Այո, սոցիոլոգիան ասում է, որ այս իշխանությունը վերջացած է, բայց որպեսզի դա դառնա իրականություն, պետք են լուրջ քայլեր։

Առաջին հերթին պետք է.

• Տեղ հասցնել լայն հասարակությանը, թե ինչի մասին են 2026-ի ընտրությունները
• Ճշգրիտ ձևակերպել նոր իշխանության առաքելությունը

Սա անելու պարագայում կարող ենք արագ փոխել հանրային մթնոլորտը, կանգնեցնել իրավական տեռորի թափանիվը, և ընտրությունն ավարտված է լինելու նախքան քվեարկության օրը։
Հայաստանում պետք է վերջապես իրար հանդիպեն ռեսուրսը, քաղաքական մտածողությունը և հավակնությունները, և դա թույլ կտա լուծել այս ամենակարևոր ու ամենապարզ խնդիրը։ Հակառակ դեպքում ստացվում է՝ կա փոփոխությունների հանրային լայն պահանջ, բայց չկա այդ լայն պահանջը ճիշտ օրակարգի վերածող համակարգ։ Պետք է էապես նվազեցնել սխալ և չհաշվարկված մտքերի տարածումը ոչ իշխանական համակարգերից, գոնե՝ առաջատարներից։

Առաջին հերթին պետք է հասնել այն հանգրվանին, որ ընդդիմադիր համակարգերի լիդերությունն ինքը հասկանա, թե ինչի մասին են 2026-ի ընտրությունները։ Իսկ այդ ընտրությունները երկու բանի մասին են՝ Հայաստանի ներքին կյանքի էական փոփոխության և Չպատերազմ իրավիճակի գրագետ մենեջմենթի։ Այս տեսանկյունից նայելու դեպքում հստականում են թե´ հանրության հետ աշխատանքի տրամաբանությունը, և թե´ ներքին և արտաքին համագործակցության սցենարներն ու հետաքրքրությունները։ Պետք է ընդունել, որ հաջորդ իշխանությունների առաքելությունը որքան կարևոր, այնքան էլ սահմանափակ է։ Եվ սա իրականում դրական հանգամանք է։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930