Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ բանկը թողարկել է Visa Business Platinum ԱկնՔարտ

Նոյեմբեր 19,2025 12:17

Ֆասթ բանկը թողարկել է պրեմիում դասի Visa Business Platinum ԱկնՔարտ, որը նախատեսված է իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների համար։ ԱկնՔարտը մշակված է հատուկ այն ընկերությունների և ձեռնարկատերերի համար, որոնց աշխատակիցները հաճախ են մեկնում գործուղումների և ունեն բիզնեսին առնչվող բազմազան ծախսեր։ Այն պարզեցնում է ֆինանսական բաժինների, հաշվապահների, գնումների և օպերացիոն թիմերի առօրյա աշխատանքը՝ ապահովելով ծախսերի հստակ կառավարում և վերահսկողություն։

Visa Business Platinum ԱկնՔարտն աշխատակիցների ճանապարհորդությունները դարձնում է հարմար և հաճելի․ քարտապանները հնարավորություն ունեն մուտք գործել օդանավակայանների բարձրակարգ սպասարկման սրահներ, օգտվել Զվարթնոցի և այլ միջազգային օդանավակայանների Fast Track ծառայությունից՝ շրջանցելով կանոնավոր հերթերը։ Visa Business Platinum ԱկնՔարտը նախատեսում է նաև միջազգային ամբողջական ճանապարհորդական ապահովագրություն։ ԱկնՔարտը գործում է չորս արժույթով՝ դրամ, դոլար, եվրո և ռուբլի։

ԱկնՔարտի քարտապանների ուղեբեռը Զվարթնոց օդանավակայանում անվճար կփաթեթավորեն, մինչև տարեվերջ հաճախորդները կարող են նաև անվճար կայանել իրենց մեքենան օդանավակայանի կայանատեղիում 1-2 ժամ տևողությամբ։

Visa Business Platinum ԱկնՔարտը ներառում է նաև Visa Concierge-ի՝ անձնական օգնականի ծառայությունը, որը 24/7 ռեժիմով կպատասխանի բոլոր հարցերին և կկատարի առաջադրանքներ՝ ճամփորդությունների կամ միջոցառումների տոմսերի ամրագրումներ, նվերների առաքումների կազմակերպում, խորհրդատվություն և այլն։ Քարտի բոլոր առավելություններին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Հավելենք նաև, որ Ֆասթ բանկում քարտային հաշվի դրական մնացորդի դիմաց հաճախորդները կարող են ստանալ մինչև 5% տարեկան տոկոսային եկամտաբերություն (տարեկան տոկոսային եկամտաբերությունը մինչև 5,12%)։ Քարտի տարեկան սպասարկման վճարը 15.000 դրամ է: Մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Visa Business Platinum ԱկնՔարտ պատվիրելու համար անհրաժեշտ է մոտենալ Ֆասթ բանկի 24/7 գործող որևէ մասնաճյուղ, ապա նախընտրած հասցեով ստանալ այն առաքումով։

Ֆասթ բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930