Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն, դու որևէ բան չես միջնորդել, որովհետև դրա համար բավարար թափ չունես։ Դու եղել ես ընդամենը մեսենջեր. Էդմոն Մարուքյան

Նոյեմբեր 19,2025 13:08

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի ֆեյսբուքյան գրառումը

Ժամանակին Էդմոն Մարուքյանն ինձ խնդրում էր նաև միջնորդել, որ իրեն ընտրենք Մարդու իրավունքների պաշտպան: Բայց այ այդ անգամ չմիջնորդեցի, որովհետև չէի համարում, որ Մարուքյանը բավարար սկզբունքային է: Հետադարձ հայացքով` ճիշտ եմ արել:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Երեկ երեկոյան լույս տեսավ ArmLur.am-ին տված իմ հարցազրույցը, որը դիտելուց հետո Ռուբեն Ռուբինյանը ամբողջ գիշեր այդպես էլ չկարողացավ աչք փակել՝ մտածեց, երևակայությանը զոռ տվեց, և ահա՝ մի քանի ժամ առաջ հրապարակեց հերթական կեղծիքը։

Ռուբեն, դու որևէ բան չես միջնորդել, որովհետև դրա համար բավարար թափ չունես։ Դու եղել ես ընդամենը մեսենջեր, և հենց այդպես էլ քեզ ընդունել եմ՝ չխախտելով հայտնի սկզբունքը՝ “don’t kill the messenger”։

2021-ի հունիսին դու եկել ու փոխանցել ես Նիկոլի առաջարկը՝ Բարձր տեխնոլոգիաների նախարարի պաշտոնում նշանակվելու մասին։

Ես մերժել եմ՝ ասելով, որ շնորհակալ եմ, բայց պաշտոն հանուն պաշտոնի ինձ հազար տարի պետք չէ։

Ութ ամիս անց նոր առաջարկ ես բերել՝ աշխատել Հատուկ հանձնարարություններով դեսպան, աջակցել բանակցային գործընթացին։

Ես ընդունել եմ, կատարել աշխատանքս, ներդրել իմ ներուժը և ծառայել բացառապես պետությանը։

Դուք եք դրժել Կառավարության ծրագիրը, դուք եք խախտել ձեր իսկ հռչակած կարմիր գծերը, և հենց դրա հետ անհամաձայն լինելով՝ հրաժարական եմ տվել ու հեռացել։

Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնում նշանակվելով՝ ես եմ ձեզ լավություն արել, ոչ թե դուք՝ ինձ։ Ուստի մի փորձեք հակառակը ներկայացնել. ինքներդ էլ գիտեք, որ այդպես չէ։ Իսկ երբ պետությանը մատուցած ծառայությունն եք փորձում ներկայացնել որպես ծառայողի «խնդիր», այդպես պարզապես հարվածում եք պետությանը ծառայություն մատուցելու գաղափարին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930