Լրահոս
Օրվա լրահոսը

«Անջատումների պատճառով տեխնիկաս վնասվում է». քաղաքացիները բողոքում են ՀԷՑ-ից

Նոյեմբեր 19,2025 13:12

Արդյոք քաղաքացիները գոհ են ՀԷՑ-ի ներկայիս կառավարումից, ինչպե՞ս են գնահատում ստեղծված իրավիճակը և ՀԷՑ-ի գործող ղեկավարության աշխատանքը։

Հարցվածների մի մասը դժգոհում էր. «Հաճախակի անջատումների պատճառով տեխնիկաս վնասվում է, համարյա ամեն օր լինում է», «Անսպասելի է, չգիտես` գործդ սկսե՞ս, թե՞ չէ: Շատ կարճ ու երկար ժամանակով են անջատում՝ մի քանի օրը մեկ, նույնիսկ օր է լինում՝ մի քանի անգամ», «Շատ հաճախ են անջատում, 2-3 օրը մեկ», «Ամեն օր հոսանքները անջատում են, մեկ տեսնում ես՝ ջուր չկա, մեկ հոսանք չկա, ամեն օր նույն պատմությունը: Դժգոհ ենք չափից դուրս»:

Բայց դժգոհություններից զատ՝ կային նաև ոչ այնքան բացասական կարծիքներ. «Էս երեք տարվա մեջ երևի մի երեք անգամ է անջատում եղել, էն էլ վթարի պատճառով: Մեկ-մեկ էլ որ անջատվում է՝ ավելի շատ ներքին ապահովիչների խնդիր է, ոչ թե ՀԷՑ-ի հետ կապ ունի», «Հազարից մեկ լինում է, որ անջատում են»:

Իսկ որոշ մարդիկ էլ ո՛չ դրական, ո՛չ բացասական էին արձագանքում. «Հաճախակի անջատում են, էդ լավ չի, բայց դե ոչինչ, հարմարվում ենք: Չէի ասի՝ շատ գոհ եմ, ոչ էլ շատ դժգոհ»:

 

Էլեն Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930