Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգովին խնդրել գերաշնորհ Միքայել սրբազանին տալու իր համաձայնությունը՝ դառնալ ՀՀ վարչապետ»․ ԱԺ շենքի մոտ «փշրվեցին» «Նիկոլի ծուռ հայելիները»

Նոյեմբեր 19,2025 13:48

«Նիկոլի ծուռ հայելիները»՝ «Նիկոլի խաղաղությունը», «Նիկոլի «իրական Հայաստանը», «Նիկոլի պատարագը», «Նիկոլի քահանաները»․ այս խորագրով եւ համանման պաստառներով այսօր ԱԺ շենքի մոտ մի խումբ քաղաքացիներ՝ «Նոր Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ Էլեոնորա Մանանդյանի գլխավորությամբ, ակցիա իրականացրեցին։

Ցուցադրելով «Նիկոլի ծուռ հայելիները»՝ ցույցի մասնակիցները բացահայտեցին դրանց իրական էությունը։

Այդպիսով՝ «Նիկոլի խաղաղությունը» մեր տարածքների կորուստն է եւ ցեղասպանությունը։ «Նիկոլի «իրական Հայաստանը»՝ այն Հայաստանն է, որտեղ ինքը փորձում է մեզ կտրել մեր պատմությունից, մեր արմատներից, որտեղ Նիկոլը կատարում է թշնամի երկրի պահանջները․ դա թուլացած Հայաստանն է, որ միայն գրգռում է ագրեսորի ծավալապաշտությունը։ Դա այն Հայաստանն է, որտեղ «Հայաստանն Ադրբեջանի կազմում սպառնալիքը դառնում է իրականություն»։

«Նիկոլի պատարագը» իրականում սա է․ «Հարվածելով եկեղեցուն Նիկոլը հարվածում է մեր գոյատեւմանը, մեզ բնաջնջման է տանում։ Վեհափառը Հայ առաքելական եկեղեցու խորհրդանիշն է, հարվածելով նրան՝ մենք հարվածում ենք ՀԱԵ-ին, այսինքն՝ մենք մեզ։ Կա արդար դատաստան, այդ թվում նաեւ աստվածային պատիժը եւ ովքեր հարվածում են հայ եկեղեցուն պիտի նզովվեն»։ «Նիկոլի պատարագը» ՀԱԵ եւ հայ ազգի բնաջնջումն է։

«Նիկոլի քահանաները»՝ «Նիկոլի դավաճանությունը վարակիչ դարձավ՝ հասնելով հոգեւոր դաշտի մարդկանց ու սա արդեն ողբերգություն է։ Հոգեւոր հայրերի անկման ծանր հետեւանքները բոլորս դեռ զգալու ենք։ Երբ Նիկոլի դավաճանության վարակը վերցնում եք ձեզ վրա՝ ինքներդ ձեզ, ձեր հարազատներին ու մեր ազգին դատապարտում եք նզովյալ լինելու»։ «Նիկոլի քահանաները» հավատի ջահի եւ քրիստոնեության աղավաղում են։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ցույցի մասնակիցները պատռեցին «Նիկոլի ծուռ հայելիները»․

«Մնում է այն, որ Հայաստանն Ադրբեջանի կազմում Նիկոլի երազանքն է»,- ասաց Էլեոնորա Մանանդյանը՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ հայ ազգը ամուր է եւ ոտքի է կանգնելու։

Ցույցի ընթացքում ներկայացվեցին նաեւ «ճշմարիտ հայելիները»։

Դրանք են․ «Անհապաղ ազատվել չարիք Նիկոլից եւ նրա ողջ ապարատից, իրենք պետք է օրենքի ողջ ուժով պատասխան տան։ Պետական դավաճան հանցագործներն անհապաղ պետք է դատվեն, ոչ թե պատրաստվեն ընտրությունների։ Ընդդիմությունը պետք է միավորվի անհապաղ։ Մեր միակ զորությունը միասնության մեջ է՝ միավորվել Նիկոլի դեմ եւ հանուն հայրենիքի ու գտնել ճանապարհը՝ Հայաստանն այս վիճակից հանելու։ Ամեն հայ պարտավոր է պաշտպանել՝ անգամ կյանքի գնով, ազգի հիմնասյուն Հայ առաքելական եկեղեցին։ Ազգովին խնդրել գերաշնորհ Միքայել սրբազանին՝ տալու իր համաձայնությունը՝ դառնալ ՀՀ վարչապետ»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

«Մենք կորցրել ենք Արցախը, ՀՀ տարածքները՝ խորհրդային քարտեզներով սահմանված, հաղթանակած ազգ էինք, հիմա պարտված ենք ու այս ամբողջի հետ տեսնում ենք, որ պետական կառույցներն էլ չեն աշխատում․ Նիկոլը նաեւ պետական ապարատը քանդեց»,- ասաց Էլեոնորա Մանանդյանը։ Նա կարծում է, որ՝ «Նիկոլը չարիք է, որ նման է համաճարակի։ Համաճարակ, որը տապալում է մարդկանց սրտերը, հասարակության մտածողությունը։ Արդյունքում ունենք հուսահատություն, հանձնվել, դավաճանել․․․ Միեւնույն է, ես իրեն խղճում եմ, քանի որ իր չարիքը խորացել է։ 2020-ին նրան պետք էր դատել ու չէր լինի այն ինչ եղավ։ Փոխարենը 2021-ին իր հետ գնացինք ընտրությունների։ Իր ողջ քաղաքականությունը նման է ծուռ հայելիների, որտեղ մարդիկ դեռ քայքայվում են, քայքայվում են մեր սրբությունները»։։

Մանրամասները՝ տեսանյութում

Ա,բողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930