Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի կալանքի վերաբերյալ վերաքննիչ բողոքը քննող դատավորը կլսի՞ Փաշինյանին, թե՞ չի լսի. Փոստանջյան

Նոյեմբեր 19,2025 16:45

Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը՝ դատավոր Սուրեն Խաչատրյանի նախագահությամբ, վաղը կքննի Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցի վերանայման հատուկ բողոքը: Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ արդեն դատարան են ներկայացրել իրենց գրավոր բացատրություններն ու մի շարք ապացույցներ, որոնք վերաբերվում են Ղուկասյանի կալանքի պայմանների անհամատեղելիությանը նրա առողջական խնդիրներին:

«Վաղը՝ առավոտյան, դատավոր Սուրեն Խաչատրյանը պետք է որոշում կայացնի՝ արձակե՞լ նրան կալանքից, թե՞ շարունակել պահել կալանքի տակ: Հանրային լայն հետաքրքրություն է առաջացրել կալանքի վերաբերյալ մեր բողոքը, ինչի առիթով ուզում եմ ասել՝ դատավոր Խաչատրյանն ունի բավականին հարուստ կենսագրություն. քննիչ է եղել, դատախազ է եղել, լավ պատկերացնում է քրեական դատավարության ընթացակարգերն ու կանոնները, իրավագիտության ոլորտում բավականին գիտելիքներ ունի; Հիմա թե մեր այս դատավորը կլինի՞ այն դատավորներից, որը չի կատարի Փաշինյանի ասածը, կտեսնենք վաղը: Կեսօրին պարզ կլինի՝դատավորը չի՞ լսել Փաշինյանին, թե՞ լսել է Փաշինյանին»,- ասաց Փոստանջյանը:

Նրա խոսքով, երեկ դատավոր Վազգեն Ռշտունին չլսեց Փաշինյանին, երբ կայացրեց երկու արդար դատական ակտեր, որով, ըստ Փոստանջյանի, կալանքի տակ գտնվող ավագանու անդամ դեռ չդարձած Տիգրան Ավագյանն ազատ արձակվեց:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930