Լրահոս
Օրվա լրահոսը

«Աներկբա է՝ ՀԷՑ-ն իր պայմանագրային պարտավորությունները կատարում է հավուր պատշաճի»

Նոյեմբեր 19,2025 17:00

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) սույն թվականի նոյեմբերի 17-ի նիստի արդյունքներով Հանձնաժողովն ընդունեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիան դադարեցնելու մասին որոշում։

Համաձայն գործող իրավակարգավորումների՝ մինչև էլեկտրական էներգիայի բաշխման գործունեության ամբողջական փոխանցմանն ուղղված օրենսդրությամբ նախատեսված գործընթացների ավարտը, Ընկերությունը` գործադիր մարմնի գործառույթներ իրականացնող ժամանակավոր կառավարչի կառավարման ներքո, շարունակելու է իր բնականոն գործունեությունը՝ իրականացնելով էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիայով վերապահված գործառույթները և ապահովելով դրանց շրջանակում նախատեսվող դրամական հոսքերի անընդհատությունը, այդ թվում ստանձնված պարտավորությունների ժամանակին և ամբողջական կատարումը:

Մասնավորապես՝ վերոգրյալի համատեքստում, բացի Ընկերության ունեցած պարտավորությունների ընթացիկ մարումներից, Ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո իրականացվել է ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային պարտավորության մայր գումարի վաղաժամկետ մարում:

Հիմք ընդունելով Ընկերության ֆինանսական վիճակը՝ աներկբա է, որ Ընկերությունն իր բնականոն գործունեությանն անհրաժեշտ բոլոր պայմանագրային պարտավորությունները կատարում է հավուր պատշաճի՝ ըստ հաստատված վճարումների պլանի և կատարողական ակտերի:

Հայաստանի էլեկտրական ցանցեր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930