ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 19-ին հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի արտաքին քաղաքականության գործիքների ծառայության թիմի ղեկավար Իո Կերստին Շմիդի գլխավորած պատվիրակության հետ:
Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն խորացող համագործակցությանն առնչվող հարցեր: Արման Եղոյանը կարեւորել է ԵՄ օժանդակությունը տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաեւ Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության դերակատարությունը:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հարցերի: Հանձնաժողովի նախագահը խոսել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումներից, ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Հյուրերը տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն հաստատելու գործընթացում Հայաստանին աջակցելու պատրաստակամություն են հայտնել:
Կարդացեք նաև
ԱԺ


















































