Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան պատրաստվում է դառնալ Եվրոպայի ռազմական ճարտարապետության մի մասը. Հունական մամուլ

Նոյեմբեր 19,2025 18:35

Հունական «İn.gr» կայքը, որն համարվում է ամենաընթերցվողներից մեկը, գրում է, որ Թուրքիան պատրաստվում է դառնալ Եվրոպայի ռազմական ճարտարապետության մի մասը: Նմանատիպ գնահատական տրվել է, հաշվի առնելով Թուրքիայի ռազմարդյունաբերության արտահանման աճը և «Otokar» թուրքական ընկերության և Ռումինայի միջև 857 մլն եվրո արժողությամբ «COBRA II»-ների ձեռքբերման շուրջ ստորագրված համաձայնագիրը:

«Թուրքիան ռազմարդյունաբերության արտահանման հարցում սեղմում է գազի կոճակը» խորագրով նյութում ընդգծվում է, որ հենց այդ համաձայնագիրն էլ թուրքական ընկերության համար ճանապարհ է հարթում դեպի եվրոպական շուկա:

Հարցը ռազմավարական տեսանկյունից դիտարկելիս՝ կայքը գրել է, որ ռազմական ոլորտում և ռազմարդյունաբերության մեջ իրականացված ներդրումը դիտարկվում է որպես ներդրում Թուրքիայի կողմից վարվող արտաքին քաղաքականության մեջ և հանդիսանում լուրջ եկամտի աղբյուր: Նշվում է նաև, որ Թուրքիայի ռազմական համակարգերի արդյունաբերության ծավալները գերազանցել են 7.1 դոլարը և Թուրքիան նպատակ ունի այն հասցնելու 10 մլրդ դոլարի:

«Թուրքիան տևական ժամանակ է ինչ ցանկանում է դիտարկվել որպես լուծում՝ Եվրոպան վերազինելու հարցում, բացի այդ երևում է, որ պատրաստ է նաև ստանձնել Եվրոպայի ռազմական ճարտարապետության մի մասը»,-գրում է կայքը:

Աղբյուր՝ Ermenihaber.am/Ekol Tv

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930